Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Մայիս 02,2014 10:15 Share

Մայիսի 2-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2-րդ շենքում այրվում է բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.16-ին, մարվել՝ 07.35-ին:

Պարզվել է, որ Սանահին Սարահարթ թաղամասի 2-րդ շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է Ս.Մ.ին պատկանող «ԲՄՎ» X5 մակնիշի 10 RD 777 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել