Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Հարությունյան. «Շնորհակալ եմ, որ ինձ վարպետ ձեռնադրեցիք»

Մայիս 03,2014 18:15

«Անկախության ձեռքբերումից ի վեր ամենամեծ ձեռքբերումը մեզ համար խոսքի ազատությունն է»,- այսօր՝ մայիսի 3-ին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում, հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

Տիկին Գեւորգյանը խոստովանեց, որ իր լրագրող լինելու տարիներին  չի վայելել խոսքի ազատությունը, բայց ներկայիս լրագրողները նման խնդիրների հետ էլ չեն առնչվում. «Լրագրողը չի կաշկանդվում, թե ի՞նչ մտքից սկսի, ի՞նչ վերնագիր դնի, ի՞նչ ամփոփում անի, որովհետեւ ինքը չի տեսնում ո՛չ գրաքննիչին, ո՛չ խմբագրի բիրտ հայացքը, ո՛չ օրենքով արգելանքը, դա արդեն մասնագիտական մեծ նվեր է»:մամուլ

Միջոցառման ընթացքում մամուլի ազատությանը նպաստելու համար մրցանակ ստացավ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Aravot.am-ի հետ զրույցում «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ այդ մրցանակը տրվում է այն մարդուն, ով մեծ գործ է կատարել այդ ոլորտում: Նա նշեց, որ մինչեւ այս Մեսրոպ Հարությունյանին հնարավոր չէր ընտրել, քանի որ էթիկական կոնֆլիկտ կարող էր առաջանալ. պարոն Հարությունյանը երկար տարիներ աշխատել է Երեւանի մամուլի ակումբում:

Նունե Սարգսյանի խոսքերով՝ Մեսրոպ Հարությունյանը շատ բան է արել, որ ունենանք այն, ինչ ունենք. «Ես շատ եմ գնահատում իր հրապարակախոսական գործունեությունը, որի մեջ, միեւնույն է, այդ ազատությունները շատ կարեւորված են: Շատ կարեւոր է իր դասախոսական գործունեությունը, որը ամենամեծ քայլն է, որ անում է, եւ ես գիտեմ, թե ինչքան են իրեն սիրում ուսանողները, ինչքան հարգանք է վայելում եւ ինչքան հետաքրքրված է»:

Ինքը՝ Մեսրոպ Հարությունյանը, իր խոսքում առանձնացրեց մասնագիտական աճի երկու մակարդակ՝ երբ մասնագետն ունի պահանջարկ, եւ երբ համքարությունն է ճանաչում այդ մասնագետին որպես վարպետ՝ «Շնորհակալ եմ, որ ինձ վարպետ ձեռնադրեցիք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Դրա համար էլ հիմա ինչ հիմարություն ասես գրում են:Մարդ չի իմանում հավատա թե ոչ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031