Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետն առաջարկել է միավորել Ճարտարի երկու համայնքները

Մայիս 05,2014 15:10

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի բնակչությանը հանդիպելու և որոշ ծրագրեր քննարկելու նպատակով:

Հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը ներկայացրել է «Ճարտարի զարգացման» հիմնադրամի մի շարք ծրագրեր, որոնք նախատեսվում են իրագործել գյուղի ռուսաստանաբնակ բարերարների ֆինանսավորմամբ: Ըստ նրա՝ հիմնադրամը, բարեգործ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ, պատրաստվում է կառուցել գյուղի ջրամատակարարման միասնական համակարգը, խճապատել ներհամայնքային ճանապարհները, կառուցել եկեղեցի, ինչպես նաև վերանորոգել և վերազինել հիվանդանոցը: Վարչապետը հավելել է, որ նախատեսվում է հիմնադրամի ու կառավարության միջոցներով նոր ներդրումային ծրագրեր իրագործել՝ տեղում տնտեսական ակտիվություն ապահովելու համար:

Կառավարության ղեկավարը բնակիչներին ներկայացրել է նաև Ղուզե Ճարտար և Ճարտար համայնքների՝ մեկ համայնքում միավորման առաջարկ: Ա. Հարությունյանը, առաջարկը հիմնավորելով կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, նշել է, որ այդ հարցը պետք է որոշվի երկու համայնքներում կազմակերպվելիք հանրաքվեի արդյունքներով, ինչպես նախատեսված է օրենքով: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հանդիպմանը ներկա մի շարք պատգամավորներ և գյուղի բարերարները ևս կոչ են արել բնակիչներին կողմ քվեարկել համայնքների միավորմանը:

Այցի ընթացքում վարչապետը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և բարեգործների ուղեկցությամբ, շրջել է գյուղում՝ կառուցվելիք եկեղեցու տեղանքը որոշելու նպատակով:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    բա երբ ա առաջարկվելու, որ այսպես կոչված ԼՂՀ-ն միավորվի ՀՀ-ին….ում են սպասում….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031