Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ի դեմ բողոքը մերժվեց երկրորդ անգամ

Մայիս 05,2014 17:43

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց  Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղ Բաբայանի որոշման դեմ բողոքի քննությունը:

Մ.Բաբայանն իր որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա հարազատների դեմ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հրապարակային սպառնալիքների կապակցությամբ:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ դատավոր Մեսրոպ Մակյանի մարտի 4-ի որոշմամբ քննիչի դեմ բողոքը մերժվել էր:

Բողոքաբեր կողմը դիմել էր քրեական վերաքննիչ դատարան, ուր նույնպես այսօր մերժվեց բողոքը:

Հատուկ քննչական ծառայությունը, չնայած իրավապաշտպան Արթուր Սաքունցի նախորդ նիստի պահանջի՝ ապահովել նրանց ներկայությունը, այս անգամ էլ դատարան չէր ներկայացել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը aravot.am-ի հարցին, թե դիմելո՞ւ է երրորդ ատյան, պատասխանեց, որ միանշանակ բողոքելու է որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031