Լրահոս
Օրվա լրահոսը

Կկազմակերպվեն քննարկումներ

Մայիս 05,2014 19:10 Share
aroxjapahutyun

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին ՀՀ նոր կառավարության նոր ծրագրի առողջապահության ոլորտի դրույթները։ Այնուհետև նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախկին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին։

Հանրապետությունում դեղերի շրջանառության կարգավորման, դեղային քաղաքականության հստակեցման ուղղությամբ նախարարը հանձնարարեց կազմակերպել հարցի մանրազնին քննարկում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մտքերի փոխանակության արդյունքում հանձնարարական տրվեց նման քննարկում անցկացնել նաև պատանատոմիական ծառայությունում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման նպատակով։

Կարևորելով առողջապահության համակարգում մասնագետներով ապահովվածությունն ու նրանց որակական պատրաստվածությունը, Արմեն Մուրադյանը հանձնարարեց շարունակել այդ ուղղությամբ սկսված աշխատանքները։

«Սա ռազմավարական նշանակության խնդիր է։ Այս ուղղությամբ մեր բոլոր միջոցառումներն ու քայլերը պետք է համահունչ լինեն ինչպես ժամանակակից բժշկագիտության նվաճումներին, այնպես էլ մեր երկրում առկա պահանջարկին։ Իսկ դրա համար առաջին հերթին հստակ պետք է պատկերացնենք առկա իրավիճակը, մեր կարիքները։ Մասնագետների որակավորման, հավատարմագրման ու կրեդիտավորման գործում մենք կարող ենք համագործակցել որոշակի ճանապարհ անցած, համապատասխան չափորոշիչներ ապահովող բժշկական մասնագիտական միավորումների հետ»,-ասաց նախարարը։

Երևանի պոլիկլինիկաների առկա իրավիճակը, հագեցվածությունն ու խնդիրներն Արմեն Մուրադյանն առաջիկայում կքննարկի առողջության առաջնային օղակի ղեկավարների հետ։ Իսկ մինչ այդ նախարարը բոլոր բուժաշխատողների առջև խնդիր դրեց շահառուների և հիվանդների հանդեպ բարեհամբույր և պատրաստակամ լինել։

Քննարկվեցին նաև պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունք ունեցող խմբերի շրջանում իրազեկման ավելի լայն աշխատանքներ տանելու և այլ հարցեր։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031