Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները ճարտասանությամբ կմրցեն

Մայիս 06,2014 18:22

Կգործի երիտասարդական ճամբար

Խաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը 2014թ. հուլիսին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում, որը գտնվում է  հարավկովկասյան 3 հանրապետությունների սահմանների հատման գոտում, կազմակերպելու է ճառերի մրցույթ: Դրան մասնակցելու  են Հայաստանի  եւ Ադրբեջանի մինչեւ 30 տարեկան քաղաքացիներ:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը հայտնեց, որ մրցույթից հետո Թեքալիում երկօրյա երիտասարդական ճամբար կլինի, որի ժամանակ կամփոփվեն միջոցառման արդյունքները, կքննարկվեն գաղափարներ, կստեղծվի աշխատանքային խումբ,որը միջոցներ կձեռնարկի այդ ծրագրի շարունակելիությունն ապահովելու համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031