Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ ինֆորմացիա ունենայիք, ավելի վատ բաներ կգրեիք». «Ա1+» (տեսանյութ)

Մայիս 07,2014 12:40

Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողներին խորհուրդ է տալիս մի քիչ համբերել ու տեսնել` արդյոք հանրությունը շահե՞ց, թե ոչ, երբ ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը միավորվեցին:

Արդյոք երկու մարմնի միավորումը կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն չի՞ տա. «Հիմա տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները տարբեր տեսակի հոդվածներ են հրապարակում: Գործերով, բարեփոխումներով, ծրագրերով դուք ամեն ինչ կտեսնեք:

Ավելին, նախարարը խորհուրդ տվեց 10 աշխատանքային օր անցկացնել հարկային, մաքսային մարմիններում, Ֆինանսների նախարարությունում եւ սեփական աչքերով տեսնել։

Լրագրողներից մեկի այն հարցին, որ այսպիսով Գագիկ Խաչատրյանն, այսպես կոչված, սուպեր նախարար է դառնում ու նրա բիզնեսմեն բարեկամներն են նաեւ դրանից օգտվելու, նախարարը պատասխանեց այս կերպ. «Դուք պատասխանեք` «Մոցարտ»-ի սեփականատերն ով է, ես ձեր հարցին կպատասխանեմ»: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների` «Մոցարտ»-ի սեփականատերը հենց Գագիկ Խաչատրյանն է, գոնե՝ համասեփականատերը։

Տեսանյութը՝ «Ա1+»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031