Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին կփոխարինի Գագիկ Մելիքյանը

Մայիս 08,2014 14:10

«Գազի» խորհրդարանական հանձնաժողովում, ինչպես հայտնի է, նախագահում էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որը նշանակվել է կառավարությունում: Հանձնաժողովի նախագահի տեղն, ըստ նախնական պայմանավորվածության ՀՀԿ խմբակցությանն է պատկանում: Հանձնաժողովի այսօրվա նիստն, իբրեւ փոխնախագահ, վարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի հանձնաժողովի նախագահի հարցն արդեն կկարգավորվի: Տեղեկացնենք, որ հանձնաժողովում, իբրեւ անդամ, Դավիթ Հարությունյանին կփոխարինի Գագիկ Մելիքյանը: Արդյոք վերջինս էլ կստանձնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը`Միքայել Մելքումյանը դժվարացավ ասել. «Երկուշաբթի այդ հարցը կկարգավորվի»:

Հանձնաժողովը գործում էր հավասարը-հավասարի սկզբունքով: Այսինքն՝ հինգ կոալիցիոն ներկայացուցիչներ եւ հինգ ընդդիմադիրներ: ՕԵԿ-ի`ընդդիմություն հայտարարվելուց հետո, խնդիր է առաջանում նաեւ այս հարթությունում` հավասարակշռությունը խախտվել է: Չի բացառվում, որ երկուշաբթի օրվա նիստում այս հարցին էլ անդրադարձ կատարվի: Մեր զրուցակիցը դժվարացավ ասել`ՀՀԿ-ից եւս մեկ անդամ կներգրավվի՞ հանձնաժողովի աշխատանքում, թե`ոչ:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ հունիս ամիսն է: Աշխատանքների երկարացման հարցը նույնպես դեռեւս հարցական է մնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031