Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎՊ-ն խախտումներ է արձանագրել Խոսրովի արգելոցում. «Փաստինֆո»

Մայիս 09,2014 15:56

Խոսրովի արգելոցի տարածքում ՎՊ աշխատակիցներն արձանագրել են ապօրինի հողօգտագործման դեպքեր, չնայած այն հանգամանքին, որ 2002թ. կառավարության որոշմամբ հաստատված արգելոցի կանոնադրությամբ արգելոցի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:

Վերահսկողները պարզել են, որ արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող մեղվաբուծական ընկերություն` «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» ՊՓԲԸ:

Ընդ որում, այս գործունեությունը հատուկ պահպանվող տարածքում արգելելու հայցով բնապահպանության նախարարությունը 2004թ. դիմել է դատարան, բայց Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հայցը մերժվել է, իսկ նախարարության վճռաբեկ բողոքից հետո տնտեսվարողի, մարզպետարանի և բնապահպանության նախարարության միջև կնքվել է հաշտության համաձայնություն:

Այս համաձայնությամբ մեղվաբուծարանին է թողնվել արգելոցի 1375քմ մակերեսով հողատարածքը, սակայն տարածքի օգտագործման վերաբերյալ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Իսկ ՎՊ աշխատակիցները պարզել են, որ իրականում տնտեսվարողը 3-4 հա տարածք է զավթել ագելոցից, հիմնել և մշակում է պտղատու այգի, որով խախտել է օրենսդրությամբ նախատեսված արգելոցային ռեժիմը

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031