Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկ Սմարտը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով

Մայիս 13,2014 18:42

ԼՂՀ վարչապետի որոշմամբ  «Հելո թրաստ»  բրիտանական ոչ կառավարական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Նիկ Սմարտը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով` Արցախում իր առաքելության ավարտի կապակցությամբ: ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Դադայանը և տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը հուշամեդալը Նիկ Սմարտին են հանձնել այսօր` կազմակերպության անձնակազմի հետ նրա հրաժեշտի հանդիպման ժամանակ:

Վարչապետի անունից շնորհակալություն հայտնելով Նիկ Սմարտին և նրա ղեկավարած կառույցին` աշխատակազմի ներկայացուցիչները կարևորել են  բրիտանական կազմակերպության կողմից  Արցախում տարածքների ականազերծման աշխատանքների նշանակությունը` ոչ միայն բնակչության անվտանգության ու  ազատ տեղաշարժի ապահովման համար, այլ նաև այդ տարածքներին տնտեսական ակտիվության հնարավորություն տրվելու տեսանկյունից: Նրանք հույս են հայտնել, որ կառավարության և <Հելո տրաստ> կազմակերպության միջև համագործակցությունը այսուհետ ևս կլինի արդյունավետ և կշարունակվի ձևավորված դրական ավանդույթների համաձայն:

Հրաժեշտի խոսքում Նիկ Սմարտը նշել է, որ պարգևն ընդունում է ողջ անձնակազմի կողմից և  շնորհակալություն է հայտնել կառավարությանը, դոնորներին և  անձամբ վարչապետին` արդյունավետ համագործակցության և մշտական աջակցություն ցուցաբերելու համար:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031