Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվեց ԱԺ Պատվո մեդալով

Մայիս 17,2014 21:12

ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 17-ին  խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեր երկրի մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՀ վաստակավոր մարզիչ, Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Դերենիկ Գաբրիելյանին պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում կարեւորելով Դերենիկ Գաբրիելյանի անցած մարզական ուղին եւ այն մեծ ավանդը, որ նա ունեցել է մեր երկրի մարզական եւ հասարակական կյանքում, վստահություն հայտնեց, որ հոբելյարը շարունակելու է աշխատել նույն եռանդով, երկար տարիների ընթացքում կուտակած փորձը ներդնելու է մեր մարզաշխարհի զարգացման գործում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան մաղթեց երկար տարիների արգասաբեր աշխատանք։

Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին օրենսդիր իշխանության բարձր պարգեւին արժանանալու համար եւ նշեց, որ նույն նվիրումով կշարունակի ծառայել հայրենիքին, իր ավանդը ներդնելով մարզաշխարհի զարգացման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031