Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Դաշնության կառավարության նվերը Հայաստանի ժողովրդին

Մայիս 20,2014 11:40

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի շրջանակներում մայիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված շարժական բժշկաախտորոշիչ համալիրի ներկայացման և Հայաստանին դրա հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ՌԴ վարչապետի օգնական, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն, Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ս.Ստորչակը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի ծրագրային հարցերով օգնական, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Լ.Լոուրեսը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Բաբլոյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամներ, կոնֆերանսի այլ մասնակիցներ:

Բժշկական ծառայությունների մոտեցումը բնակչությանը և վարակիչ հիվանդությունների աշխորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված համընդհանուր ջանքերի կարևոր բաղկացուցիչներից են: Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը:

Շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից խոցելի բնակչությանը, մասնավորապես Հայաստանի մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին անվճար հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:

Հանդիսավոր արարողության ժամանակ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռոսպոտրեբնադզորին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, որոնք այսպիսի հրաշալի նվեր մատուցեցին Հայաստանին, ինչն անկասկած զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031