Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետի թեկնածուն հերքում է այն խոսակցությունները, որ ինքն ինչ-որ մեկի հրահանգով է առաջադրվել

Մայիս 23,2014 17:17

Գորիսում մայիսի 21-ից մեկնարկել է քաղաքապետի թեկնածուների քարոզարշավը: Ինչպես տեղեկացանք քաղաքապետի թեկնածու, անկուսակցական, համայնքի ավագանու անդամ Հրայր Յոլյանից`ինքը դեռ քարոզչություն չի անում, առողջական խնդիրներ ունի, ապաքինվելուց անմիջապես հետո կմեկնարկի իր քարոզարշավը: Իսկ այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի շրջանառվող այն տեղեկությունները, որ ինքն առաջադրվել է մեկ ուրիշի հրահանգով եւ իր թեկնածությունն ավելի շատ ձեւական բնույթ է կրում, Հրայր Յոլյանը պատասխանեց, որ դրանք սուտ խոսակցություններ են եւ չեն համապատասխանում իրականությանը:

«Սուտ է, նման բան չկա, ինձ ոչ մեկը չի սատարում, եւ ես ոչ մեկին էլ չեմ սատարում: Ես ժողովրդի կողմից եմ առաջադրվել…», -ասաց թեկնածուն:

Վերջինս նաեւ հաստատեց, որ դուրս չի գալու մրցակցությունից, ինքնաբացարկ չի հայտնելու եւ իր ընտրապայքարը շարունակելու է մինչեւ վերջ:

Մեր հարցին ի պատասխան նշեց, որ քաղաքապետի մյուս թեկնածուին, ՀՀԿ-ական Վաչագան Ադունցին ուժեղ մրցակից է համարում, սակայն չի բացառում նաեւ իր ընտրվելու հավանականությունը:

«Ժողովուրդն է որոշողը, ընտրության արդյունքները ցույց կտան: Ինքն էլ է թեկնածու, ինքն էլ է ուժեղ: Ես դուրս չեմ եկել ՀՀԿ-ի դեմ, բայց որպես թեկնածու պարտավոր եմ դուրս գալ մրցակից թեկնածուի դեմ», – ավելացրեց անկուսակցական թեկնածուն:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ինքնաբացարկ հայտնած մյուս երկու թեկնածուները` Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, իրեն սատարեն, Հրայր Յոլյանն ասաց, որ դեռ այդ թեկնածուներին չի հանդիպել եւ նրանց մտադրությունների մասին տեղյակ չէ: Նա նաեւ ընդգծեց, որ իրեն սատարողը Գորիսի ժողովուրդն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը դուրս են եկել ընտրապայքարից` ներկայացնելով իրենց ինքնաբացարկի դիմումները: Իսկ թե նոր ինքնաբացարկ հայտնողներ կլինեն, թե՞ ոչ, դեռ պարզ չէ:
Ինչպես տեղեկացանք Սյունիքի թիվ 37 ԸԸՀ-ից` մինչեւ մայիսի 28-ը ժամը 18:00-ն թեկնածուներն իրավունք ունեն ինքնաբացարկ հայտնելու եւ դուրս գալու ընտրապայքարից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իրեն սատարողը Գորիսի ժողովուրդն է հա?????????????? Էդ ոնց եղավ, որ սատարող ժողովուրդը արտագաղթում է իր թեկնածուից????? Ժողովուրդն է սխալ, թե թեկնածուն է սխալ ասում???? Երեւի երկրորդը…………

  2. Գորիս says:

    Արդեն ստույգ հայտնի է որ դու լիսկայի մարդնես,ու չես հանում նրա հրահանգով,դու գնումես ինքնաոչնչացման:Տղամարդավարին էս պահին հանելնա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031