Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ`ՕԵԿ-ի շարքերը լքած Կարեն Բոթոյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ

Մայիս 23,2014 19:32

«Երբ մենք հայտարարեցինք, որ կոալիցիայից դուրս ենք գալիս, մեր կողմից առաջարկ եղավ Կարեն Բոթոյանին խմբակցությունից դուրս գալ»,-այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով բանավեճի ժամանակ որոշ պարզաբանումներ ներկայացնելով գործարար, ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի` խմբակցությունից դուրս գալու մասին, այսպես արտահայտվեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը:

Այնուհետև շեշտեց, թե տիկին Բիշարյանը հրապարակավ այդ հարցը պարզաբանել է ու նկատեց. «Ինձ հաջողվել է շահել դատ, որի համաձայն, երբ  համամասնական ընտրակարգով պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, պետք է մանդատը վայր դնի»: Հովհաննես Մարգարյանը  նաև նշեց այն մասին, թե Կարեն Բոթոյանի վրա ճնշումներ են գործադրվել:

Հիշեցնենք նաև, որ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, թե Կարեն Բոթոյանին իրենք են հեռացրել, ոչ թե ինքն է դուրս եկել ու հայտարարել, թե ճնշողները եղել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը զարմացած նշեց. «Հեղինե Բիշարյանի հայտարարությունից մենք ընդամենը հասկացանք, որ այդ երիտասարդ պատգամավորը խմբակցությունից  դուրս գալու հայտ ներկայացնելուց հետո  նո՞ր դարձավ գործարար: Իմ ասած վստահությունը հենց այստեղից պետք է բխի»:

Հովհաննես Մարգարյանն էլ  արձագանքեց, թե քվեարկությունից կես ժամ առաջ է Կարեն Բոեթոյանն իրենց ասել, որ «իրեն վերևից կանչել, զգուշացրել են, դիմել են իր աներոջը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031