Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդ. «Պետք է ճիշտ հետևություններ անենք այս խաղից»

Հունիս 01,2014 10:35

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը գրում է. Մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում տեղի ունեցավ Ալժիրի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց 3-1 հաշվով հօգուտ Ալժիրի հավաքականի:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետխաղյա մամուլի ասուլիսին հիմնականում ներկա էին Ալժիրը և Շվեյցարիան ներկայացնող լրագրողները, ուստի հնչեցին հիմնականում Ալժիրի հավաքականի մասին:

Հենց այդ պատճառով ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ առանձնազրույց ունեցավ Բեռնար Շալանդի հետ, որում մարզիչն անդրադարձավ Հայաստանի ազգային հավաքականին.

«Ես արդեն ասել եմ, որ Ալժիրի հավաքականը լավ թիմ է և կարծում եմ, որ այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Պետք է ընդունենք այն, պետք է ճիշտ հետևություններ անենք: Մենք խաղացինք շատ լավ թիմի դեմ: Իհարկե, ավելի լավ է հաղթել կամ խաղալ ոչ-ոքի: Թիմը չընկճվեց 3-0 հաշվից հետո, ինչը դրական միտում է: Պետք է շարունակել աշխատել: Ես տեսնում եմ, որ թիմը ուզում է աշխատել, ուզում է սովորել:

Մենք երկու գնդակ ընդունեցինք անկյունայինի խաղարկումից հետո: Եվս մեկ գոլ բաց թողեցինք դաշտի կենտրոնում սխալվելուց հետո: Այժմ մենք պետք է աշխատենք, որպեսզի խուսափենք նման սխալներից: Եվ պետք է կայունացնենք խաղը պաշտպանությունում:

Այժմ ունենք ևս մի հնարավորություն ցույց տալու մեր կարողությունները շատ ուժեղ թիմի հետ խաղում և ես չեմ բացառում, որ մենք լավ խաղ կցուցադրենք Գերմանիայի դեմ:Հաս

Ինչ վերաբերվում է Արասին, առայժմ չեմ կարող ասել՝ որքանով է լուրջ վնասվածքը, պետք է սպասել հետազոտության արդյունքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30