Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հունիս 02,2014 17:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին: Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի առթիվ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կինոյի և թատրոնի զարգացման, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բարձր գնահատանքի ու ջերմ ընդունելության համար՝ Միքայել Պողոսյանն առանձնակի կարևորել է Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունն ու հոգածությունը և ընդգծել, որ այն իրավամբ նպաստում է մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Միքայել Պողոսյանի «Համազասպը» վերջին 24 տարիների ամենաակտուալ կերպարն է: Շնորհակալություն հիրավի մեծ արվեստի համար, սիրելի Միքայել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30