Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց աշխարհահռչակ բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլիոնիսի հետ

Հունիս 03,2014 18:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլիոնիսին:

Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց լիտվական բասկետբոլի զարգացման գործում Շարունաս Մարչյուլիոնիսի վաստակը, ով իր վարպետությամբ աչքի է ընկել ու հիացմունքի բազում պահեր պարգեւել իրեն, սպորտաձեւի բազում սիրահարների ու երկրպագուների: ԱԺ փոխնախագահը հաճելիորեն զարմացրեց Շարունաս Մարչյուլիոնիսին իր գործունեության եւ ընդհանրապես բասկետբոլի մասին լավատեղյակությամբ:

Շարունաս Մարչյուլիոնիսը տեղեկացրեց, որ հաջորդ օրը հանդիպելու է Հայաստանի բասկետբոլի դպրոցների սաների հետ եւ նրանց հետ անցկացնելու է դասընթացներ, ծանոթանալու նրանց հմտություններին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայկական եւ լիտվական մշակութային, սպորտային կապերի զարգացման եւ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:

 

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: