Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումն անցնում է կիսադատարկ դահլիճում

Հունիս 05,2014 16:59

Այս պահին շարունակվում է հունիսի 4-ի առավոտյան մեկնարկած՝  Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումը՝ ՀՀ կուսակցությունների մասնակցությամբ: «Իշխանությունների բաժանում և հավասարակշռություն. կառավարման ձև» թեմայով զեկուցմամբ հանդես է գալիս Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Սակայն դահլիճում շուրջ տաս հոգի է մնացել. Կուսակցությունների ներկայացուցիչներից ներկա են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Պարոն Խուրշուդյանը քննարկումը բնութագրեց այսպես. «Տպավորությունն այն է, որ մահամերձ հիվանդի կողքին կանգնած փորձում ենք քննարկել ասկոֆե՞ն, թե՞ ասպիրին տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30