Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունաս Մարչուլյոնիսը զարմացել է, որ հայերը 1000 տարի առաջ գիր են ունեցել

Հունիս 05,2014 17:14

Լեգենդար բասկետբոլիստը, որ «Մեդիամաքս» ընկերության հիմնադրման 15-ամյակի առիթով կազմակերպված «Մեծ չեմպիոններ» ծրագրի շրջանակներում առաջին անգամ էր լինում Հայաստանում, լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ կիսվեց նաեւ Հայաստանից ստացած տպավորություններով:

«Ծրագիրը շատ հագեցած էր, բայց հասցրեցի լինել երկու թանգարանում: Շատ տպավորված եմ Մատենադարանով, ձեր բազմադարյա գրականությամբ: Շատ զարմացա, որ դուք 1000 տարի առաջ գիր եք ունեցել, հարուստ մշակույթ ու կրոն», – ասաց աշխարհի բազմաթիվ երկրներում եղած Շարունաս Մարչուլյոնիսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շփվելով մեր այսօրվա քաղաքական « էլիտայի» հետ նրանք չեն հավատա, որ հիմա էլ գիր ունենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30