Լրահոս
Օրվա լրահոսը

Միկոյանի անվան վրա «Էնվեր» գրելու համար ոստիկանություն են կանչել

Հունիս 06,2014 11:46

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝ սոցցանցերում հայտնի «Նավակ ճոճողին», քիչ առաջ ոստիկանությունից զանգել եւ հրավիրել են բաժին՝ բացատրություն տալու:

Հիշեցնենք, որ երեկ նա Անաստաս Միկոյանի անվան փողոցում փակցված ցուցատախտակի վրա թողել է «Էնվեր» գրառումը, ինչի համար էլ նրան այսօր ոստիկանության բաժին են հրավիրել:

Ակտիվիստն Aravot.am-ի ասաց, որ հեռախոսազանգով մերժել է բացատրություն տալու հրավերը եւ կգնա միայն գրավոր ծանուցում ստանալու դեպքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Այդ «Նավակ ճոճող» և շարքային վանդալի կարգավիճակ ունեցող երիտասարդը կարող է ոչ թե տխմարություններով զբաղվել, մտածելով, որ հայրենանվեր գործ է անում, այլ իրականում գնալ սահման և Հայրենիքին ծառայել: Ցանկացած անհատ պարտավոր է իր տեսակետը քաղաքակիրթ ձևով արտահայտել և հարգել դիմացինի կարծիքը:
    Հարգարժան Արփինե ես հետևում եմ Ձեր հոդվածներին և չէի պատկերացնում, որ նման մարդու կողմից դրսևորված անհեթեթ վարքագիծը Դուք քաղաքացիական ակտիվություն կանվանեք, ևս մեկ անգամ աշխարհով մեկ կհնչեցնենք այդ անիծված անունը և Ձեր հոդվածով կխրախուսեք նրա կողմից թույլ տրված օրինախախտումն ու ոստիկանության հրավերով չներկայանալու նրա հանդգնությունը:
    Միայն այդ անունը հայերեն տառերով, հայի կողմից, ՀՀ տարածքում տեղադրված ցուցանակի վրա գրելու համար արժանի է խստագույն պատժի:

  2. Hayk says:

    Պարզվում է, ակտիվիստը նաև խուլիգան է:

  3. Hayk says:

    Իհարկե, քեզ կդատեն վանդալիզմի համար, բայց հենց քո ընկերները կհրաժարվեն քեզ ձեռք մեկնել,քո նմաններին չեն հարգում մեր երկրում, մենք վայրի ցեղ չենք ու չենք հանդուրժելու քո տեսակին:

  4. Spartak says:

    Այո՛, պետք է պատասխանատվության ենթարկել:Ինքն ո՞վ է, որ նման քայլերի է դիմում: Շատ կուզենայի, եթե զինապարտության տարիքի են ինքն ու իր ընկերները, անմիջապես զորակոչեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30