Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ վարչապետ, Հովիկ Աբրահամյանը՝ նախագահ, Սերժ Սարգսյանը ԱԺ նախագա՞հ

Հունիս 06,2014 12:41

«Կարծում եմ՝ սահմանադրական հանձնաժողովի անդամներին էլ պետք է փոխել, ավելի պրոֆեսիոնալ մարդկանցով համալրել, օրինակ` Առաքել Մովսիսյանը շատ ավելի լավ կարող է այդ խնդիրները լուծել ու ավելի ճիշտ առաջարկներ անել, քան մեր փորձառու ինստիտուցիոնալիստները»,-այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի՝ ՀՀ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ այսպիսի բովանդակությամբ հեգնախառն ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Պարոն Խուրշուդյանը նշեց, որ իր հարգանքների հավաստիքն է հանձնում ու դրական գնահատում բարի ցանկությունները սահմանադրական բարեփոխումների միջոցով այս երկրում ինչ-որ բան փոխելու հարցում, բայց դրանց չի հավատում: Հովսեփ Խուրշուդյանը նկատեց. «Մենք ունենք փորձ, որ երրորդ նախագահն արդեն ավարտում է իր ժամկետը, և երրորդ անգամ Սահմանադրությունը պետք է փոխվի: Փաստորեն, ամեն Սահմանադրություն գրվում է տվյալ նախագահի համար, որ ավելի ամրապնդի նրանց իշխանությունը»:

Այնուհետև շեշտադրում կատարելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ վերընտրվելու հնարավորություն չի ունենալու՝ պարոն Խուրշուդյանն ասաց. «Գալուստ Սահակյանին ավելի շատ կսազի վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանին՝ նախագահի, Սերժ Սարգսյանին՝ ԱԺ նախագահի: Հիմա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը բավականին բարդ խնդրի առաջ է կանգնած, ինչպես փոխի Սահմանադրությունը, ինչպես օլիգարխիան մեկ տոկոսի ներսում պետք է բաժանի իշխանությունը, որ գոհ մնան ու իշխանափոխություն էլ չլինի»:

Հովսեփ Խուրշուդյանը հեգնելով առաջարկում է ընտրական տարիքային ցենզը դարձնել հիսուն տարեկանը, քանի որ Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանում են այդ ցենզին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30