Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Դ!եմ եմ»-ի անդամները հրապարակեցին «կուտակայինից» հրաժարվելու դիմումները չընդունողների ցանկը (Տեսանյութ) 

Հունիս 06,2014 13:57

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանն արդեն իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է դիմել` նախկինում «կուտակայինի» մասով իր աշխատավարձից պահված գումարները ետ ստանալու համար: Այսօր այդ մասին նա տեղեկացրեց «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում: Սա առաջին հայցն է: Այն ընդունվել է վարույթ եւ սահմանված ընթացակարգով առաջիկայում կլսվի:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադարձան մայիսի 15-ին Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքին: Ըստ օրենքի, գործատուները չպետք է կենսաթոշակային պարտադիր պահում կամ փոխանցում կատարեն այն աշխատակիցների համար, ովքեր համակարգին մասնակցելուց հրաժարվելու դիմում են ներկայացրել:

Անդրադառնալով օրենքի ընդունումից հետո ստեղծված իրավիճակին, «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները խոսեցին աշխատակիցների նկատմամբ ճնշումներին: Նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանն ասաց, որ իրենք դիմում-բողոքներ ունեն հրաժարվելու դիմումները չընդունելու մասին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Հերացու անվան բժշկական համալսարանից, Չայկովսու անվան երաժշտական դպրոցից, «Գրանդ տոբակոյից», Նորք-Մարաշ բժշկական կենտրոնից:

Երեւանի մի շարք դպրոցներից եւ այլ հիմնարկներից բողոքների մասին` տեսանյութում

 

 

Սրբուհի Ղազարյանը նաեւ ներկայացրեց «միջանկյալ» օրենքի որոշ դրույթներ, որոնք, ըստ նախաձեռնության անդամների, իրավական հակասությունների մեջ են ՀՀ քաղդատօրենսգրքի եւ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հետ:

Բանախոսը կարծում է, որ մինչ այժմ պահված գումարներն անվերապահորեն պետք է վերադարձվեին քաղաքացիներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30