Լրահոս
Օրվա լրահոսը

«Դ!եմ եմ»-ը նոր ակցիա կանի (Տեսանյութ) 

Հունիս 06,2014 14:19

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հունիսի 11-ին, 19.00-ին Մատենադարանի մոտ հանրահավաք կանցկացնեն: Այսօր այդ մասին, «Մեդիա կենտրոնում» հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Հանրահավաքի նպատակն է աջակցել այն աշխատողներին, ովքեր «կուտակայինի» մասին միջանկյալ օրենքի ընդունումից հետո ճնշումների են ենթարկվում գործատուների կողմից: Այսինքն, գործատուները չեն ընդունում «կուտակայինից» հրաժարվելու դիմումները:

Անդրադառնալով նախաձեռնության առաջիկա անելիքներին, բանախոսն ասաց, որ քննարկվում է առաջարկը` հորդորել խորհրդարանական ոչ իշխանական ուժերին`արտահերթ նիստ հրավիրել, «կուտակայինի» մասին նոր օրենքի նախագիծ ներկայացնել, որը էականորեն կտարբերվի միջանկյալից: Նախագծի մի տարբերակ էլ մշակվում է «Դ!եմ եմ»-ում: Այն հիմնված է կամավորության սկզբունքի վրա:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

 

Դավիթ Մանուկյանն անդրադարձավ նաեւ առկա այն տեսակետին, թե նախաձեռնությունը վերջին շրջանում պասիվացել է: Բանախոսն ասաց, որ կան տրամաբանական հաջորդական փուլեր ու հնարավոր չէ արհեստական պիկեր պահպանել: «Ակցիաների բացակայությունը որոշ շրջանում, դա տրամաբանական հաջորդական փուլ է, քանի որ նոր քայլեր էին անում կառավարությունում»,- ասաց նա`հավելելով, որ իր «կիսագրագիտությամբ եւ անգրագիտությամբ» միջանկյալ օրենքը, այնուհանդերձ, քաղաքացիներին հնարավորություն է տալիս զերծ մնալ անօրինական գանձվող գումարներից:

Նախաձեռնության մյուս անդամ Արմեն Աբրոյանն էլ խոսեց ԿԳՆ-ում եւ Առողջապահության, Սոցապ նախարարությունից իրենց հասած ճնշումների մասին: Նա ասաց, որ պետական պաշտոնյաները իրենցից կոնկրետ փաստեր են ուզում, բայց մարդիկ վախենում են գալ եւ ասել, քանի որ աշխատանքը կորցնելու վտանգը կա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`փակուղի չէ, արդյոք, քանի որ պաշտոնյաները պնդում են, թե ճնշումներ չկան, բայց իրականում այդ ճնշումները կան եւ մարդիկ վախենում են բարձրաձայն խոսել դրանց մասին, Արմեն Աբոյանը համաձայնեց:

«Ճիշտ եք ասում, կառավարական գործիչների ցինիզմը… խորհուրդ եմ տալիս չշարունակեն ցինիկ հայտարարությունները, որ չկա նամն բան, այլ լուծեն այդ խնդիրը»,- ասաց նա:

Դավիթ Մանուկյանն էլ հավելեց, որ այո, իրավիճակը փակուղային է, բայց իրենք ելքը տեսնում են մոտակա ակցիայով սատարելով. «Եթե ավելի լավ գաղափարներ կան`հուշեք»:

Համաձայնվելով դիտարկման հետ, որ չի բացառվում, որ դա իշխանության պրոեկտն էր, նա կոչ արեց պայքարել ու հասնել վերջնական արդարության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30