Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոն և Պուտինը հանդիպել են Ֆրանսիայում. Reuters

Հունիս 06,2014 18:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 6-ին հանդիպել են Ֆրանսիայում, հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Առաջնորդների հանդիպումը նախաձեռնել էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Օլանդի աշխատակազմից հայտնել են, որ նրանք սեղմել են միմյանց ձեռքերը և 15 րոպե տևած զրույցում համաձայնության են եկել մի քանի օրից Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններ սկսել:

Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ընտրությունները ճանաչելու և երկու երկրների միջև տնտեսական հարցերը:

Ավելի վաղ Պուտինն ու Պորոշենկոն հանդիպել էին Մերկելի ներկայությամբ: Լրատվականի թղթակիցը նշում է, որ այդ կարճ հանդիպման ժամանակ չի նկատել, որ նրանք ձեռք սեղմեին:

Երկրների ղեկավարները Ֆրանսիայում են գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Պորոշենկոյին Օլանդը հրավիրել է որպես իր անձնական հյուր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30