Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պուտինն ու Օբաման մոնտաժի միջոցով Նորմանդիայի տոնահանդեսին իրար կողք են հայտնվել. ИТАР-ТАСС

Հունիս 06,2014 19:53

Նորմանդիայումդաշնակիցների զորքի վայրէջքի 70-ամյակին նվիրված տոնակատարության հեռարձակման ռեժիսորները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մոնտաժի միջոցով կողք կողքի են կանգնեցրել, թեև նրանց բաժանումէր 10 նստատեղ, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հեռուստահեռարձակողները ուղիղ եթերում Օբամայի և Պուտինի խոշոր պլանով պատկերները իրար կողք էին տեղադրել՝ բաժանելով նրանց հորիզոնական սև գծով, որը գրեթե չէր նշմարվում:

Նախագահները, չիմանալով կիրառված էֆեկտի մասին, մեկը մյուսի ուղղությամբ է նայել, և տպավորություն է ստեղծվել, թե իրոք իրար կողք են կանգնած:

Իրականում Պուտինի տեղը Ֆրանսիայի նախագահի ձախ թևում էր, իսկ Օբամայինը՝ աջ:

Այնուամենայնիվ, գերտերությունների առաջնորդները միջոցառումից առաջ հասցրել են իրականում հանդիպել: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և համաձայնել, որ պետք է անհապաղ վերջ տրվի երկրի արևելքում ռազմական գործողություններին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30