Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեսիֆիում ֆուտբոլասերներին շնաձկների կեր դառնալու վտանգ է սպառնում

Հունիս 15,2014 13:01 Share

Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքի իշխանությունները արագ տեմպերով տեղեկատվական-բացատրական աշխատանքներ են ծավալել: Նրանք անհանգստանում են, որ լողափում ֆուտբոլասերները, հատկապես քաղաքի ու աշխարհի առաջնության հյուրերը, կարող են շնաձկների բաժին դառնալ: Ռեսեֆիի տարբեր հատվածներում անգլերեն եւ պորտուգալերեն լեզուներով նախազգուշական վահանակներ, իսկ լողափում՝ փրկարարական լրացուցիչ աշտարակներ են տեղադրվում:

Բոա Վիաժեմ լողափն աշխարհին հայտնի է նրանով, որ այստեղ շնաձկների մեծ կուտակումներ են լինում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Global Look Press

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել