Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Կույումջյան. «Այրիանալուց հետո նորից ամուսնանալը հոգեբանական խնդիր է հայերի մոտ»

Հունիս 18,2014 15:17

Հունիսի 23-ը այրիների միջազգային օրն է. ՄԱԿ-ն այդ օրը հռչակել է այրիների օր, քանի որ թույլ զարգացած երկրներում այրիները խոցելի են: Այսօր, այս մասին «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

2011 թվականի մարդահամարի տվյալներով, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի բնակչության 218,584 քաղաքացիներ այրի են եղել, որոնցից 36371-ը տղամարդիկ են, իսկ կանայք`182, 213: Տիկին Կույումջյանի ներկայացմամբ` այրիների ամենաբարձր ցուցանիշը Երեւանում է`36,9%, Երեւանին հաջորդում է Լոռու մարզը` 9.4%, հետո Շիրակը` 9.3%« ապա Կոտայքը` 7.5%, իսկ Վայոց Ձորում ամենաքիչն են եղել այրիները:

Այրի տղամարդկանցից տնտեսապես ակտիվ են, 2011 թվականի տվյալներով, 8651-ը, որոնցից զբաղվածները կազմել են 7553-ը, , 1098-ը՝ գործազուրկ, իսկ տնտեսապես ոչ ակտիվների թիվը կազմել է 11346: Այրի կանանցից 56116-ն են եղել տնտեսապես ակտիվ, որոնցից 47467-ը աշխատողներ են եղել, իսկ 8349-ը` գործազուրկներ:

ԱՎԾ տվյալներով, այրիների մեծ մասը 70 տարեկանից բարձր են, 20-24 տարեկան այրիներից 47-ը տղամարդ է, ըստ 2011-ի մարդահամարով, 257-ը` կին, իսկ 60-69 տարեկաններ կին այրիները կազմել են բնակչության 19.7%-ը, տղամարդիկ` 14.6, 30-34 տարեկան այրի տղամարդիկ` 0.5%-ն են բնակչության, իսկ կանայք`0.8%-ը:

Տիկին Կույումջյանի խոսքերով` վերջին 4 տարիների դինամիկան ցույց է տալիս, որ տարեկան միջինը 170 այրի տղամարդ նորից է ամուսնանում, իսկ այրի կանանցից միջինը 70-ն են նորից ամուսնական կապի մեջ մտնում: Այրիանալուց հետո նորից ամուսնանալը, Կարինե Կույումջյանի դիտարկմամբ` մի քիչ հոգեբանական խնդիր է մեր հասարակությունում, սակայն, երիտասարդ տարիքում գտնվող այրիները սկսել են հաղթահարել այդ բարդույթը. «Դեպքեր ունենք, 2012 թվականի տվյալներով 60 եւ բարձր տղամարդկանց առաջին անգամ ամուսնություն է գրանցվել, կանանցից 63 նման դեպք է եղել»:

ԱՎԾ-ի ներկայացուցչի փոխանցմամբ` 2%-ով ավելացել է երբեւէ չամուսնացածների թիվը, որից հետեւում է, որ ամուսնացածների թիվն է նվազել: 15 եւ բարձր տարիքի բնակչության 2.7%-ը նշել է, որ քաղաքացիական ամուսնության մեջ է:

Aravot.am-ի հարցին`բարձր տարիքում այրիների 2-րդ, կամ 3-րդ ամուսնությունը պայմանավորվա՞ծ է նրանով, որ ծերությունը միայնակ չանցկացնեն, տիկին Կույումջյանն ասաց, որ կա տարածված նման երեւույթ, դա նորմալ է, ամուսնանում են, որ մենակ չմնան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30