Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղդամահ արված կնոջ երեխաները մարտ ամսից բնակվում են Սոչիում

Հունիս 18,2014 17:14

Հունիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է Տավուշ գյուղի բնակիչ 1986թ. ծնված Հովսեփ Իսրայելյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 07.00-ի սահմաններում Տավուշ գյուղում գտնվող իր տան ննջասենյակում, այլ տղամարդկանց հետ իրեն դավաճանելու թեմայի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ՝ Հասմիկ Զաքինյանի հետ, որի ընթացքում ննջասենյակի մահճակալի վրա, երկու ձեռքերով պարանոցի շրջանում սեղմելով, շնչահեղձ անելու միջոցով սպանել է նրան:
Հ. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(«Սպանություն»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Հ. Իսրայելյանը պայմանագրային զինծառայող էր:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել ձեռքերի մատների եղունգների կտրվածքները եւ դրանց տակ առկա պարունակությունները:

Նախկինում մենք տեղեկացրել ենք, Հ. Իսրայելյանի եւ Հ. Զաքինյանի երկու երեխաները, որ հավանաբար կտեղափոխվեն Սոչի :

Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Հովսեփ Իսրայելյանի հայրը՝ Բորիկ Իսրայելյանը այս տարվա մարտին դառնալով իր երկու թոռների՝ 2007թ. ծնված աղջկա եւ 2009թ. ծնված տղայի խնամակալը, նրանց տեղափոխել է իր տուն՝ Ռուսաստանի Սոչի քաղաք: Գյուղապետի վկայությամբ՝ այդ երեխաները հաշվառված են մնում Տավուշ համայնքում:

Բորիկ Իսրայելյանի կինը՝ Հովսեփի մայրը տարիներ առաջ մահացել է,որից հետո Բ. Իսրայելյանը երկրորդ անգամ, իր համերկրացու հետ ամուսնանալով՝ բնակություն է հաստատել Սոչիում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30