Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին (Տեսանյութ)

Հունիս 23,2014 15:41

Անցյալ տարի հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերը, որոնց մասնակցեցին 650-ից ավելի մարզիկներ աշխարհի 18 երկրներից: Միջոցառումն անցկացվեց ՀԱՕԿ նախագահ, Համահոմենթմենական 9-րդ մարզախաղերի պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հովանավորությամբ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամները նշեցին, որ ի դեմս Գագիկ Ծառուկյանի իրենց կողքին ունեն սրտացավ ու պատրաստակամ մի մարդ, ով հետաքրքրված է սփյուռքի հայկական կառույցներով ու հայապահպանությամբ: Ամեն անգամ լինելով Հայաստանում՝ առաջին հնարավորության դեպքում հանդիպում են ԲՀԿ նախագահի հետ, հետաքրքրվում են ձեռք բերածով, քննարկում առաջիկա անելիքները և ծրագրերը:

Հարյուրավոր երիտասարդների համար այս տարի ևս հանդիպման վայրը Հայաստանն է: Նրանք մասնակցելու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության կազմակերպած միջոցառումներին: Միության կենտրոնական վարչության ատենապետը նշեց, որ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում մեկտեղված պատանիներն ու երիտասարդները ոգևորությամբ են սպասելու Գագիկ Ծառուկյանին և ՀԱՕԿ նախագահին հրավիրեց հյուրընկալվել միության հերթական բանակումին:

Գագիկ Ծառուկյանը սիրով ընդունեց հրավերը և հայտնեց իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեությանն ու նախաձեռնություններին: ԲՀԿ նախագահը հուլիսին նախատեսված բանակումի մասնակից հարյուրավոր երիտասարդներին հրավիրեց կրկին մեկտեղվելու մի վայրում, միասին կիսելու հայրենիքում հյուրընկալվելու ուրախությունն ու բերկրանքը:

«Որտեղ միասնություն, այնտեղ հաղթանակ: Նմանօրինակ միջոցառումների շնորհիվ պետք է աշխարհին ապացուցենք, որ հայ ժողովրդի միասնության դեպքում անհաղթահարելի խնդիր գոյություն չունի»,-իր խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը՝ կարևորելով Հայ մարմնակրթական ընդհանուր միության համագործակցությունը սփյուռքի կառույցների հետ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը համայնքի կողմից հրավեր փոխանցեց և նշեց, որ Գագիկ Ծառուկյանը սպասված հյուր է Լիբանանում:

«Յուրաքանչյուրս մեզանից կախվածը պետք է անենք սփյուռքի մեր հայրենակիցներին ու առաջին հերթին երիտասարդ սերնդին հայրենիքում հյուրընկալելու, Հայաստանին կապելու գործում. սա է հայապահպանության միակ ճանապարհը»,- սիրով ընդունելով հրավերը՝ ամփոփեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ խայտառակ, ձևական խոսքեր։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30