Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ քննչական ծառայությունից Սուրիկ Խաչատրյանը փաստաթուղթ է կորզել

Հունիս 26,2014 11:39

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պնդում է, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ իր ասուլիսի ժամանակ հերթական անգամ մեղանչեց ճշմարտության առաջ:

«Անկախ նրանից, թե նման փաստ եղե՞լ է, թե՞ չի եղել, դրանց մեծ մասը կատարվել են այնքան վաղ ժամանակահատվածում, որ քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս ընթացակարգ սահմանել վաղեմության ժամկետը անցնելու պատճառով»,- երեկ հայտարարել էր Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քրեական հանցագործությունների մասին Սամվել Հարությունյանի հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու որոշմանը:

«Դատախազը պնդում է, որ իմ կողմից հրապարակված փաստերի մեծ մասը վերաբերում են 90-ականներին եւ շատ ժամանակ է անցել: Հերթական անգամ հայտարարում եմ, որ Սուրիկ Խաչատրյանի ու նրա հանցակից մերձավորների կատարած ավելի քան 60 հանցանքների մեծ մասը կատարվել են վերջին մի քանի տարիների ընթացքում:

Գեւորգ Կոստանյանը իրեն հակասեց նաեւ, մի կղմից պնդելով, որ դրանք վաղուց կատարված հանցագործություններ են, ու քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս ընթացակարգ տալ, մյուս կողմից հպարտորեն հայտարարեց, որ վերջերս դատախազությանը հաջողվել է բացահայտել տասնութ տարվա վաղեմության չբացահայտված սպանություն: Լավ է, որ նման բան արել են, բայց իմ հայտարարություններում  մի քանի փաստեր եմ նշել, որ Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին հեղինակել է առանձնակի ծանրության հանցանքներ, որոնց նկատմամբ Հայաստանի ողջ իրավապահ համակարգը դրսեւորել են հանցավոր անգործություն: Ի՞նչն էր խանգարում, որ դատախազության հետեւողականությունը բավարարեր բացահայտելու Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցանքները եւս»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Նա անդրադարձավ իր կողմից հրապարակած ամենաաղմկոտ հանցագործությանը՝ ինչպես է Սուրիկ Խաչատրյանը 1992 թ. դեկտեմբերի 26-ին կրակել իր սիրուհու՝ Արեւիկ Միրզոյանի վրա ու սպանել չծնված երեխային.«Քրեական գործ է հարուցվել,կարճ ժամանակ հետո փոխանցվել զինվորական դատախազության վարույթ: Մոտ քսանհինգ օր հետո այդ քրեական գործը միացվել է Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի կողմից Գորիսի քաղաքային իշխանության զինված տապալման փաստի առթիվ հարուցված քերական գործին»:

Ըստ նախկին քաղաքապետի, հետագայում կասեցված այդ քրեական գործի քննությունը դատախազ Հենրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ վերսկսվել է եւ նրա սպանությունից երկու շաբաթ հետո կրկին կասեցվել:

Նրա խոսքով, միայն վերջերս է Սուրիկ Խաչատրյանին հաջողվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության կարեւոր գործերի բաժնի աշխատակից Ալիկ Ղազարյանից կորզել մի փաստաթուղթ, որի համաձայն ինքը ոչ որպես մեղադրյալ,  ոչ էլ որպես կասկածյալ չի ներգրավվել Արեւիկ Միրզոյանի սպանության փորձի առթիվ հաորւցված քերական գործում:

Պարոն Հարությունյանի դիտարկմամբ, եթե 1993 թ սկզբներից ՀՀ զինվորական դատախազությունն է եղել  Սուրիկ Խաչատրյանի տանիքը, կոծկել, պարտակել է նրա հանցանքները, հիմա տանիքի դեր է ստանձնել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը. «Հիմա էլ հայտարարում եմ, որ  վերջին մեկ տարում ապացուցվեց, որ ՀՀ  գլխավոր դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի հիմնական պարտակողն ու տանիքն է հանդիսանում: Սուրիկ Խաչատրյանի հետ միասին մեղադրյալի աթոռին նստելու են բոլոր այն պաշտոնյաները, դատախազներն ու քննիչները, որոնք հանցավոր համաձայնության մեջ են գտնվում Սուրիկ Խաչատրյանի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Է եղբայր, երեւում է կոզա-նոստրա ասվածը գլուխը քարին է տվել սարեցի հայերի մոտ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30