Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ մեկ տարի առաջ Բակո Սահակյանն Արցախում փակ հավաք է անցկացրել, ներկայացրել Ղազախստանի դիրքորոշումը. (Տեսանյութ)

Հունիս 26,2014 12:12

 «Արցախում շատ մեծ դժգոհություն եղավ Աստանայում Սերժ Սարգսյանի պահվածքից եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ գյուղական, սովորական քաղաքացիների մակարդակով»,- «Երկու երես» մամուլի ակումբում,  խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարների, այդ առիթով ընթացող գործընթացների մասին, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Քանանյանը:

Ալեքսանդր Քանանյանը նկատում է, որ ի հեճուկս տարիներ ձգվող թատրոնի, արցախցիներն իրենց համարում են Հայաստանի մաս, եւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, թե՝ իսկ ո՞վ է ասել, թե Արցախը Հայաստանի մասն է, ու Հայաստանի հետ պետք է մտներ Մաքսային միություն, արցախցիներին բավական վիրավորել է: «Վիրավորվածությունն իր անվայել եւ անկարող պահվածքից էր»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանի վարկանիշն Արցախում նույնպես զրոյական է, բայց արցախցիներն արհեստական պատկերացում ունեն, որ չպետք է հարվածեն Երեւանում արցախյան ծագում ունեցող ուժերին, որովհետեւ ավելի վատ բաներ կարող են լինել:

Ալեքսանդր Քանանյանը նաեւ որոշ մանրամասներ պատմեց դեռ նախորդ տարի սեպտեմբերի 3-ից հետո Արցախում, Բակո Սահակյանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած մի փակ հանդիպումից, որի ժամանակ ներկայացվել է քաղաքական կուրսի փոփոխությամբ պայմանավորված նոր իրավիճակը: Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ այդ հանդիպումից հետո Հայաստան-Արցախ սահմանին գոյություն ունեցող մաքսակետերում լրացուցիչ աշխուժություն է նկատվում եվ լրացուցիչ մաքսակետերի տեղադրում: Այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ Նազարբաեւը դեմ է, որպեսզի Հայաստանն ու Արցախը միասին մտնեն ՄՄ: Հետեւաբար, նա սին է համարում այն հայտարարությունները, որ Հայաստանն անտեղյակ էր Ղազախստանի դիրքորոշումից: Այլ մանրամասները` քիչ ուշ`տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30