Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը դեռ վստահ չէ, որ Հրայր Մանուկյանի զրուցակիցն իսկապես ԱԱԾ աշխատակից է եղել. «Հրապարակ»

Հուլիս 05,2014 10:49

ՀՀ նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը չի շտապում երեւույթին գնահատական տալ, քանզի նա դեռ վստահ չէ, որ Հրայր Մանուկյանի զրուցակիցն իսկապես ԱԱԾ աշխատակից է եղել։ «Հիմա ինչքանո՞վ է նախ հստակ, որ այն անձը, ով խոսել է Մանուկյանի հետ, հանդիսանում է ԱԱԾ աշխատակից։ Սա ճշտված ինֆորմացիա չի, դա Հրայր Մանուկյանի կողմից տարածված ինֆորմացիա է, որին, համենայնդեպս, մինչեւ հիմա ԱԱԾ-ն չի արձագանքել, այսինքն՝ վստահորեն ասել, որ այդ անձն ԱԱԾ աշխատակից է, դա դեռ ճշտված չէ։ Բացի այդ, եթե պարզվի, որ այդ անձն ԱԱԾ աշխատակից է, ապա պետք է արձանագրել, որ երեւույթը բավական տհաճ է զուտ այն տեսանկյունից, որ տվյալ անձն իրեն շատ բան է վերագրում, ինչը հաստատ նախատեսված չէ ոչ ԱԱԾ մասին օրենքով եւ ոչ էլ այն ներքին կանոնադրությամբ, որով աշխատում են ԱԱԾ աշխատակիցները»,-ասաց Իսագուլյանը։

Նա նաեւ մեղադրեց Հրայր Մանուկյանին, թե ինչու է նա գաղտնի ձայնագրել ու հրապարակել այդ երկխոսությունը, մինչդեռ պետք է ընդամենը գնար ԱԱԾ եւ տեղեկացներ այդ մասին։ Նա վստահ է, որ ԱԱԾ աշխատակիցներն այդ մեթոդներով չեն աշխատում, այլ քաղաքակիրթ տարբերակով կարող են առաջարկել իրենց հետ աշխատել եւ եթե մերժում ստանան, քաղաքակիրթ տարբերակով էլ ասեն «հաջողություն»։

«Եթե թեկուզ ԱԱԾ աշխատակից է եղել, ապա նա էթիկայի խախտում է կատարել, իսկ այն, ինչ արել է Հրայր Մանուկյանը, դա արդեն օրենքի խախտում է, գաղտնի ձայնագրել է եւ այդ գաղտնի ձայնագրությունը, ուրիշի հետ խոսակցությունը մամուլի միջոցով տարածել է»,-ասաց Իսագուլյանը՝ նկատելով, որ Հրայրն այդ խոսակցությունը նախ կարող էր ներկայացնել իրենց կուսակցության ղեկավարին, ով էլ, որպես հայրենասեր մարդ, կարող էր ներկայացնել ԱԱԾ տնօրենին, եւ եթե դրանից հետո որեւէ գործողություններ ու հետեւանքներ չլինեին ենթադրյալ ԱԱԾ աշխատակցի նկատմամբ, ապա նոր կարելի էր մտածել այլ գործողությունների մասին։

Ըստ նախագահի նախկին խորհրդականի՝ հստակ երեւում է, որ Հրայր Մանուկյանը նախօրոք նախապատրաստված է ձայնագրել զրույցը։ Նա նշում է, որ կարելի է չսիրել այս երկրի իշխանություններին, ում ինքն էլ չի սիրում, բայց սա պետականության դեմ գործողություն է, որը չի կարելի թույլ տալ։ «Հիմա ո՞ւմ հանձնարարությունն է ինքը կատարել, այ, սա պետք է պարզել»,-հռետորական հարցադրում է անում Գառնիկ Իսագուլյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ըստ Իսագուլյանի՝մարդը նաւյնիսկ շնչելու իրավունք չունի՝առանց հանձնարարականի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031