Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում խուճապ է՝ երկրաշարժի մասին լուրերի պատճառով

Հուլիս 07,2014 11:48

Այս պահին Վանաձորում խուճապ է, մարդիկ պնդում են, թե տագնապ է հայտարարվել, որովհետեւ ժամը 11-14-ն ընկած ժամանակահատվածում երկրաշարժ է սպասվում, էպիկենտրոնն էլ Վանաձորն է:

Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում ցնցում է գրանցվել: Մարդիկ խոսում են, որ էպիկենտրոնը Լեռնապատ գյուղն է:

Ըստ լուրերի, հիմնարկներից, հիվանդանոցներից մարդկանց տարհանում են: Բնակիչները դուրս են եկել շենքերից, հավաքվել են բակերում:

Մարզպետարանից, Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից հերքում են տագնապի մասին լուրերը, ասելով, որ ոչ մեկը չի կարող կանխատեսել երկրաշարժը, առավել եւս կոնկրետ ժամ հայտնել: Նրանք բնակիչներին հորդորում են խուճապի չմատնվել:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Աչքը տեսածից է վախենում : Երբ գիշերվա հանգիստ քունդ խռովվում է անսպասելի, բավականին ուժեղ ցնցումներից, վախդ ոչ մի կերպ հաղթահարել չի լինում: Ու որքան էլ պնդեն, թե խուճապի մատնվելու կարիք չկա, միեւնույնն է, հիշում ես 25 տարի առաջ գլխիդ եկածը ու փորձում ես փախչել թե՛ հուշերից, թե՛ սպասվող կան չսպասվող արհավիրքից:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031