Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է, որ Սերժ Սարգսյանն Էրդողանին հրավիրել է, բայց ավելի լավ կլինի, որ չգա

Հուլիս 07,2014 12:58

Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ Էրդողանը չի փորձի վավերացնել հայ-ռուսական արձանագրությունները, բայց եթե անգամ նման ցանկություն ունենա՝ չի կարող, որովհետեւ նրա կուսակցությունը համապատասխան քանակի ձայներ չունի պառլամենտում:

Ինչ վերաբերում է Թուրքիայում նախագահական մոտակա ընտրություններին, որոնք ամենայն հավանականությամբ կավարտվեն Էրդողանի հաղթանակով, թուրքագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար Էրդողանի պարտությունը ինչ-որ առումով ձեռնտու կլինի, քանի որ այդ պարագայում Թուրքիայում կսկսվեն ներքին խնդիրներ, ինչից մենք կարող ենք օգտվել եւ Ցեղասպանության ճանաչման եւ անգամ ԼՂ հարցի լուծման առումով:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սերժ Սարգսյանի կողմից Էրդողանին ուղղված հրավերի մասին՝ Շաքարյանն ասաց, որ չնայած քանիցս ասել է, որ Էրդողանի եւ գալը եւ չգալը կլիներ Սերժ Սարգսյանի հաղթանակը, բայց մյուս կողմից, ինքը հույս ունի, որ Էրդողանը չի գա. «Եթե նա հանկարծ գա բազմաթիվ ամերիկյան, եվրոպական լրագրողների հետ ու հանկարծ հայտարարեր, որ գլուխ է խոնարհում մեր ընդհանուր ցավի առաջ, 2015 թ-ին սպանված հայերի ու թուրքերի, նաև՝ Խոջալուում ցեղասպանված ադրբեջանցիների համար… ի՞նչ էինք մենք անելու»:

Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031