Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն չկա

Հուլիս 07,2014 15:00

Այսօր Վանաձոր այցելած արտակարգ իրավիճակների նախարար Արմեն
Երիցյանը հավաստիացրեց, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն չկա եւ բնակչությունն անհանգստանալու առիթ չունի: «1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռեւս այդ երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել: Եվ այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ է հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն՝ երկրաշարժերը շարունակվում են եւ դեռեւս շարունակվելու են»,- ասաց նախարարը:

2014թ հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11.13-ին տեղի ունեցած 4 բալանոց եւ հաջորդ օրը, ժամը 3.08-ին 5 բալանոց երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում:

Մանրամասները՝ ավելի ուշ:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Երբեք միք ասեք չկա կամ կա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031