Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները մեկ շաբաթ ժամանակ տվեցին տրանսպորտի եւ կապի նախարարությանը (Տեսանյութ)

Հուլիս 09,2014 16:58

Այսoր տաքսու վարորդների բողոքի ակցիայի ընթացքում, որի ընթացքում նրանք պահանջում էին, որպեսզի հավասար մրցակցային դաշտ ստեղծվի անօրինական տաքսու վարորդների եւ լիցենզավորում ունեցող վարորդների միջեւ եւ որպեսզի դեղին համարանիշները չփոխարինվեն սպիտակ համարանիշներով, հրավիրված էին նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչներ: Ակցիայի ներկայացուցիչները նամակ էին հղել տրանսպորտի եւ կապի նախարարությանը, ցանկանալով, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում վերանայվի դեղին համարանիշների վերաբերյալ օրենքը:

Բողոքի ակցիայից մեկ ու կես ժամ հետո, ակցիայի վայր ժամանեց տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, պատճառաբանելով, որ ուշ է եկել, քանի որ տեղյակ չէր, որ նախարարությունից հրավիրել էին ներկայացուցչի: Մինչդեռ մեկ օր առաջ ակցիայի մասնակիցները իրենց հաղորդագրության մեջ հստակ նշել էին, որ ակցիային հրավիրում են տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:

Մանրամասն ՝ տեսանյութում


Դավիթ Մելքոնյանը վարորդների հետ զրույցում ասաց, որ օրենքը Ազգային ժողովում է, երկրորդ ընթերցմամբ անցել է, եւ վերջնական որոշումից հետո պատասխանն ավելի հստակ կլինի:
Վարորդներից Բաբայան Հմայակը ներկայացուցչին հարցրեց՝ ինչո՞ւ է անորոշ դեղին համարանիշների հարցը, ինչին Դավիթ Մելքոնյանը պատասխանեց, թե դեղին համարանիշները դուրս են գալու Ազգային ժողովում օրենքի ընդունումից հետո: «Օրենքի ընդունումից հետո այլեւս չի լինի դեղին համարանիշ, բոլորը հավասար կլինեն»:
Մանրամասն՝ տեսանյութում


«Քաղաքական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանն էլ Դ. Մելքոնյանին ասաց, որ համաձայնել են, որպեսզի անօրինական վարորդներին չգրանցեն միայն այն պատճառով, որ գործազրկություն կա երկրում, սակայն վարորդների մասով գործազրկություն չկա: «Տարի ու կես է օրենքը չի աշխատում եւ անհավասար դաշտ է ստեղծվում: Ո՞րն է պատճառը, որ ուժի մեջ եղած օրենքը չի գործում: Վարորդները վարկի տակ են, չեն կարողանում վարկերը փակել, մեքենան սարքել»:

Հարցին՝ նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. «Չեմ հասկանում ինչո՞ւ չի կարողանում վարկը փակել, արգելե՞լ ենք իրեն աշխատել»:

Գեւորգ Դոստուրյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց նախարարությանը՝ ասելով. «Բարի եղեք, մեկ շաբաթվա ընթացքում որոշում ընդունեք եւ պատասխանեք»:
Նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնեց, որ վարորդներին հավասար մրցակցային դաշտ բերելու համար բոլորը լինելու են սպիտակ համարանիշներով:
Մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031