Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի Երևանյան ամառ Ավտո մոտո շոու ծրագիրը

Հուլիս 11,2014 16:57

Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Հուլիսի 12-ին ժամը 17:00 –ից Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կներկայացնեն Երևանյան ամառ Ավտո մոտո շոու ծրագիրը:
Մրցութային մասում կներկայանան 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, որոնք ժյուրիի կողմից կգնահատվեն հետևյալ անվանակարգերով.

Ռետրո ոճի մեքենաներ
Տյունինգապատ մեքենաներ
Մոտոցիկլներ
4×4 of road Ջիպեր
Սպորտային մեքենաներ։

Հաղթողները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։

Ժամը 19.30-ին կմեկնարկի դրագ ռեյսինգ–ի մրցույթը։

Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կկազմակերպվի բարեգործական ակցիա։ Դրագ Ռեյսինգի մասնակից վարորդները հանգանակություն կկատարեն, որից հավաքված միջոցները կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ Ակցիային կարող է մասնակցել նաև հանդիսատեսը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031