Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Հուլիս 14,2014 11:32

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների քայքայված ընտանիքների:
Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է: Ընտանիքի հայրը աշխատանք ունենալու և իր ընտանիքի գոյությունը պահելու ակնկալիքով համաձայնել է հարևան հանրապետությունում անասնապահություն անելու առաջարկին:

Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է ոչ միայն դատարկաձեռն, այլ նաև մեծ պարտքեր կուտակած, դեռ ավելին՝ անչափահաս որդիներից մեկին էլ չի կարողանում վերադարձնել տուն: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031