«Մեր երկրում աղքատությունը 600 հազար մարդու դռանն է կանգնած, վերջին 8 տարվա ընթացքում աղքատությունը իջել է ընդամենը 2-3 տոկոս։ Այն դեպքում, երբ երկիրը վերցրել է 7-8 մլրդ դոլարի նոր վարկ»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին ՀՆԱ-ի աճը կազմել է 5 տրիլիոն դրամ։ «Մեծ թիվ է, իսկ գիտե՞ք՝ ինչից է կազմված ՀՆԱ-ի աճը, եկեք նայենք, թե ՀՆԱ-ի աճի մեջ ինչքան տոկոս ազդեցություն ունի պետական պարտքը։ ՀՆԱ-ի 5 տրիլիոնից 2,5 տրիլիոնը պետական պարտքն է։ Այսինքն՝ մենք ինչքան աճել ենք, դրա կեսը պետական պարտքն է։ Իսկ գիտե՞ք՝ մյուս կեսն ինչն է՝ եթե նայեք մեր քաղաքացիների վարկերի թիվը, 2,5 տրիլիոն էլ վարկերի աճն է։ Այսինքն՝ եթե սպառողական վարկերը 2018 թվականին 700 մլրդ դրամ էին, հիմա 1,8 տրիլիոն վարկ կա կախած մեր ժողովրդի վրա։ Հիփոթեքայինի գծով՝ 8 անգամ ավելի է։ Այսինքն՝ 5 տրիլիոնից 2,5 տրիլիոնը ժողովրդի վերցրած վարկերն է, 2,4 տրիլիոնի կարգի պետության վերցրած վարկերն են։ Որակական փոփոխություն մեր տնտեսության մեջ, ցավոք, չկա»- հայտարարեց Նարեկ Կարապետյան։
Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսությունն անկում է գրանցել։ «1,4 մլրդ դոլար վարկ ենք վերցնում, բայց գյուղացին աղքատանում է։ Տնտեսական մոդելի կարդինալ փոփոխություն է պետք, այս մոդելով մենք Լիբանանի օրն ենք ընկնելու։ Պատգամավորներից հարց էր հնչում, թե ի՞նչ կլինի, եթե սնանկություն հայտարարի երկիրը։ Ի՞նչ կլինի, կմտնի միջազգային ֆինանսավորում՝ ֆինանսականի կառույցների կառավարում։ ԵՎ միջազգային ֆինանսական կառույցները սկսեն թելադրել մեզ՝ ինչ վարկեր, ինչ աշխատավարձեր տալ եւ չտալ»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































