Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը չգիտի՝ ՀՀ-ում ինչքան դիվերսանտներ կան

Հուլիս 15,2014 17:38

«Համենայն դեպս կատարվածը դիվերսիա է որակվել և արդեն քրեական գործ է հարուցվել ԼՂՀ-ում դիվերսիայի և սպանության որակներով: Իսկ ՀՀ դատախազությունը որևէ առնչություն չունի այդ գործընթացների հետ»,- ադրբեջանական դիվերսիոն խմբի ձերբակալության փաստին այսօր Հրազդան քաղաքում կազմակերպված սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումից հետո այսպես արձագանքեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Այնուհետև հավելեց. «Դա ԼՂՀ տարածքն է և ՀՀ իրավաբանները որևէ իրավասություն չունեն այդ հարցում: Ինչքանով տեղյակ եմ, այս փաստի կապակցությամբ հարուցված է քրեական գործ և առկա են ձերբակալված ու կալանավորված անձինք»: Դատախազը համոզված է, որ ԼՂՀ իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգերով կիրականացնեն գործի քննությունը:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանին կհաջողվի՞ դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերի, պարոն Կոստանյանը պատասխանեց. «ԼՂՀ իրավապահները կարողացել են հստակ տարանջատել գերի և ռազմական հանցագործ հասկացությունները, տարանջատում են՝ որն է լրտեսը: Ես վստահ եմ, որ ճիշտ գնահատական կտրվի նրանց գործողություններին»:

Լրագրողները հետաքրքրվեցին մեր երկրում շա՞տ կան նման դիվերսանտներ, ՀՀ դատախազը պատասխանեց. «Ես նման եզրահանգումներ անել չեմ կարող, թե ինչքան կան ու ինչքան են եղել»:

Aravot.am-ը ՀՀ դատախազին խնդրեց անդրադառնալ այն տեղեկություններին, համաձայն որոնց՝ դիվերսանտներից մեկը երեք տարի ՀՀ-ում առևտրով է զբաղվել: Նա պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ: Կարծում եմ, որ բոլոր այդ հարցերի պատասխանները ԼՂՀ-ում իրականցվող նախաքննության ընթացքում կպարզվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031