Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիպուկահարները կրակել են դաշտում աշխատող չորաթանցիների վրա

Հուլիս 19,2014 23:52 Share
Աջակցեք aravot.am-ին

 Բարեբախտաբար, տուժածներ չկան

Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հայտնեցին,որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները  ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա: Ազերի դիպուկահարները ժամը 15-ից մինչեւ  17-ը կրկին  կրակ են բացել գյուղի սահմանամերձ այդ տարածքում աշխատող չորաթանցիների վրա:

Ազերիների  գնդակները  հրաշքով չեն  կպել խաղողի այգում աշխատող, Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանին եւ համայնքի ավագանու անդամ  Վարուժան Զարգարյանին, անցնելով վերջիններիս կողքով: Նրանք  գնդակոծությունից պաշտպանվելով՝ ստիպված գետին են պառկել: Ներքին հողեր տարածքում  են գտնվում  Չորաթանի 30 հա խաղողի այգիները:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: