Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգանակված 137 660 դրամը գումարվեց Այգեպարի «Պաշտպանող պատ»-ի համար հավաքվող միջոցներին

Հուլիս 24,2014 11:01

Հուլիսի 19-ին Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի երիտասարդներին միացան հարյուրավոր մարդիկ ու իրենց մասնաբաժինն ավելացրին Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով անվտանգ դարձնելու նախաձեռնությանը:

Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ կազմակերպված դրամահավաքին հանգանակվեց 137 660 դրամ, ինչը թույլ է տալիս մեկ քայլով մոտենալ «Պաշտպանող պատ»-ի արդեն կառուցման փուլին:

Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախում է 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ700 մետր:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին:

Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝ ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքները: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով:

Կրակոցները անմասն չեն թողել նաև Այգեպարի մանկապարտեզը` ինչից հետո դաստիարակաները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել:

Երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ:

Գումար փոխանցելու համար կարող եք այցելել www.weareayo.org ու առցանց հանգանակություն կատարել: Փոխանցումների համար գործում են հետևյալ հաշվեհամարները.

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ
ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ Գ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9, ԵՐԵՎԱՆ, ՀՀ
ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ SWIFT# ARMIAM22
ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ 15700 01092470901
ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ՀՀ ԴՐԱՄ 15700 01092470300
ՍՏԱՑՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀՕՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031