Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տղան ընկել է գնացքի տակ, գլուխը ջնջխվել է ու մահացել

Հուլիս 24,2014 23:55 Share

Այսօր ժամը 21.40-ի սահմաններում Գյումրու «Մեծ անիվ» անվադողերի խանութի նախկին տարածքում  Երևան-Գյումրի գնացքի տակ է ընկել մոտ 15 տարեկան մի տղա, որի անձը դեռևս պարզված չէ, գլուխը ջնջխվել է ու տեղում մահացել:

Վերջինս, ըստ ոստիկանության տրամադրած  նախնական տեղեկության,  հեռախոսը ձեռքին` խոսելով քայլել է գնացքի ռելսերի վրայով, մեքենավարը ազդանշան է տվել, որպեսզի զգուշանա ու հեռանա իր ճանապարհից: Սակայն երիտասարդը, հեռախոսազրույցի մեջ խորասուզված, չի լսել ազդանշանի ձայնը, իսկ մեքենավարը մոտենալով նրան չի կարողացել այլևս արգելակել գնացքը:

Ոստիկանությունը դեռևս չի հաջողվում պարզել տղայի ինքնությունը, նրա հեռախոսը կոտրվել է, քարտը կորել է, որ գոնե կարողանային այսպես պարզել նրա ով լինելը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարո says:

    հիմա պտի խեղճ մեքենավարին դատեն, այ քեզ բան, ման գալ եք ուզում, գնացեք ման գալու տեղերը, ռելսերի վրա ման են գալիս?

Պատասխանել