Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է պատրաստվում անել նոր կառավարությունը

Հուլիս 25,2014 14:43

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը եւ «168 ժամ» թերթի լրագրող Բաբկեն Թունյանը

Արամ Աբրահամյան.– «Առավոտի» օգտատերերից մեկը հարցնում է` այս 100 օրում քանի՞ գործարար է դուրս եկել ստվերից:

Արա Գալոյան.– Հարց տվողը երեւի բավական ուշադիր մարդ է, որովհետեւ նոր կառավարությունը բացի ստվերի դեմ պայքարի մասին զրույցից, համարյա ոչինչ չի ձեռնարկել անցած 100 օրում: Ստվերի դեմ պայքար արտահայտությունը ինքնին ենթադրում է, որ պետք է լինի հակառակ՝ լուսավոր կողմը, որին ստվերը դիմադրում է: Ոչ ոք չի դիմադրում, հետեւաբար ոչ ոք չի պատրաստվում ստվերից դուրս գալ:

Ա. Ա.– Գործարարներից մեկը այն՝ կառավարության հայտնի «հակաստվերային» ժողովից հետո հարցրեց՝ լո՞ւրջ եք ասում, որ պետք է ստվերից դուրս գանք:

Բաբկեն Թունյան.- Հենց այդ հարցը իր մեջ պատասխան է պարունակում, այսինքն՝ ստվերից դուրս գալու պահանջը այդ կազմով, այդ գործարարների հետ ու այս իշխանական դեմքերով այնքան անհեթեթ է թվում, որ ոչ ոք չի հավատում, որովհետեւ այդ կազմը ստվերից դուրս բերելով` նշանակում է իշխանությունը ինքն իրեն է վնաս տալիս:

Ա. Ա.– Մենք կարո՞ղ ենք գնահատական տալ տնտեսական բլոկի նախարարների փոփոխությանը` Դավիթ Սարգսյանի փոխարեն Գագիկ Խաչատրյանը եւ Վահրամ Ավանեսյանի փոխարեն Կարեն Ճշմարիտյանը: Նրանք ի՞նչ տեսլական ներկայացնող նախարարներ են:

Ա. Գ.– Տեսլականը չեմ տեսնում, նոր կառավարությունը, ի տարբերություն թեկուզ նախորդի, որեւէ տեսլական առաջ չի քաշել, եւ տնտեսական բլոկի, եւ վարչապետի անձի ընտրությունը այս կառավարության ձեւավորումից այն տպավորությունն է ստեղծում, որ իշխանությունները պատրաստվում են ինչ-որ բանի` լուրջ միջոցառման, ակցիայի: Ինչ նպատակով, ինչ է կատարվելու՝ պարզ չէ: Իրականում նոր մարդ չկա՝ հին, վաղուց արդեն հայտնի դեմքեր են՝ եւ ֆինանսական սկանդալներով հայտնի, եւ քաղաքական, եւ հասարակական ինչ-որ աղմկոտ պատմությունների մեջ ընկած: Հիմա հավաքված են պրակտիկ մարդիկ, բայց ինչ նպատակ ունեն, ինչու են կենտրոնացրել այդքան հայտնի ֆիգուրներ՝ պարզ չէ:

Ա. Ա.– Կարո՞ղ եք գուշակել` ինչի են պատրաստվում, գուցե ընտրություններին, սովորաբար քաղաքական գործիչները պատրաստվում են ընտրությունների՝ կա այդպիսի դասական պատկերացումներում:

Բ. Թ.- Ինձ մոտ հակառակ տպավորությունն է՝ ոչ թե պատրաստվում են, այլ ոնց որ ետ գնացած լինենք նախորդ ժամանակաշրջան: Նախարարները կրկին պաշտոններ զբաղեցրել են, ու որ ասենք՝ ինչ-որ երեւելի արդյունքներով էին աչքի ընկել, այդպես չէ:

Ա. Գ.– Երբ որ ես ասում եմ` պատրաստվում են ինչ-որ լուրջ բան անել, ես բոլորովին նկատի չունեմ, որ դա արվելու է վասն պետության կամ վասն ժողովրդի: Նրանք, խոշոր սեփականատեր լինելով, հետապնդում են իրենց շահերը:

Քննարկումն ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031