Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է «Նորավանք» հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

Օգոստոս 05,2014 17:54

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է հիմնադրամի հնգամյա՝ 2009-2014թթ. գործունեության հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում hիմնադրամի հայագիտական, քաղաքական և տեղեկատվական կենտրոնների կատարած աշխատանքներն ազգային անվտանգության և սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ։ Նշված թեմաներով 2009-2014 թթ.  հրատարակվել են 31 գիրք, 4 հատուկ զեկույց, 134 ամսագիր, 600 փորձագիտական հոդված, կազմակերպվել են 9 միջազգային գիտաժողով և 59 սեմինար, ինչպես նաև հիմնադրամի աշխատակիցները հանդես են եկել 123 զեկույցով տարբեր երկրներում կազմակերպված գիտաժողովներում։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված զեկույցը:

Մեկ այլ հարցով խորհուրդը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է Գագիկ Հարությունյանի թեկնածությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Հարությունյանին և հորդորել առավել արդյունավետ աշխատել: Վարչապետը կարևորել է կատարվող ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա ոչ միայն առկա խնդիրների վերհանումը, այլև համապատասխան առաջարկությունների մշակումը և ներկայացումը:

Նիստում արծարծվել են նաև հիմնադրամի գործունեության ուղղությունների, մոտեցումների, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի կազմի վերանայմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել և մինչև սեպտեմբեր ներկայացնել հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող առաջարկություններ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆNoravanq3 Noravanq2 Noravanq1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031