Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը Հայաստանին մեղադրել է իսլամական աշխարհին «վիրավորելու եւ նվաստացնելու» մեջ. «Մենք դա երբեք չենք մոռանա»

Սեպտեմբեր 15,2026 18:15 Share

Բաքվում միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լրատվության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է՝ «միտումնավոր կերպով մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր պահելու» համար՝ իրենց «վիրավորելու, նվաստացնելու» նպատակով։

Ըստ Ալիեւի՝ «Սա է հայկական պետության իրական դեմքը։ Սա վիրավորանք էր ոչ միայն մեր ժողովրդի, այլև ամբողջ իսլամական աշխարհի համար։ Մենք երբեք չպետք է դա մոռանանք, և չենք մոռանա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել