Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգի» վճարած հարկերը մոտ 1 միլիոնով պակասել են

Օգոստոս 06,2014 18:20

Այս տարվա վեց ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների առաջին 10 հորիզոնականը զբաղեցնում են համապատասխանաբար` «Գազպրոմ Արմենիա»-ն, «Ղ-Տելեկոմը», ԱԺ պատգամավոր Սամվել ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, «ԱրմենՏել»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ֆլեշ» ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «Գրանդ-Տոբակո» Հայ-կանադական Հ.Ձ.-ն, «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը եւ «Երեւանի կոնյակի գործարանը»: Այս մասին  տեղեկանում ենք խոշոր հարկատուների ցանկից, որը հրապարակվել է հարկային տեսչության կայքում:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում «Երեւանի կոնյակի գործարանի» եւ «Գրանդ-Տոբակո» Հայ-կանադական Հ.Ձ. ընկերության փոխարեն առաջին տասնյակում եղել են «Սամ-սեր» գրուպը եւ «Գեո պրո մայնինգ գոլդ» ընկերությունները, որոնք սակայն այս տարի զիջել են իրենց դիրքերը: «Գեո պրո մայնինգ գոլդ»-ը հայտնվել է 22-րդ տեղում, «Սամ-սեր» գրուպը` 32-րդ:

«Գազպրոմ Արմենիա»-ն, վեց ամսվա կտրվածքով, հարկային մարմիններին վճարել է 23 միլիոն 746991.7 դրամ, «Ղ-Տելեկոմը»` 9միլիոն 865,541.8դրամ: «Ալեքս Գրիգ» ընկերությունը 1միլիոն 332,265.6դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած   2միլիոն 456,214.2դրամի փոխարեն:

«ԱրմենՏելի» վճարած հարկերը կազմել են 8միլիոն 292,305.2դրամ: Բջջային կապի այս ընկերությունը նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար պետությանը վճարել էր գրեթե մեկ միլիոն դրամով պակաս հարկ` 7միլիոն 331,388.8դրամ:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը նախորդ տարի կրկնակի անգամ ավելի շատ է վճարել, քան այս տարի, 2014 թվականի վեց ամիսներին պետբյուջե է մուծել 5 միլիոն 062,828.9 դրամ, անցյալ տարի` 11միլիոն 338,754.3դրամ: «Ֆլեշ» ընկերության վճարած հարկերն էլ ավելացել են, եթե անցյալ տարի վառելիք ներկրող այս ընկերությունը վճարել է 589հազար 971.6դրամ, ապա այս տարի հարկային մարմինները հավաքագրել են 864հազար դրամ հարկ: Մոտ մեկ միլիոն դրամով ավել է հարկ վճարել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը: Անցյալ տարի այս ընկերությունը վճարել է 4միլիոն 666,952.2հազար դրամ, այս տարի` 5միլիոն 477,466.3հազար:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031