Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիում հատուկ ուշադրություն կդարձվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացին․ Կրեմլ.Azatutyun.am

Օգոստոս 08,2014 14:29

Վաղը Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ «հատուկ ուշադրություն է հատկացվելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացին»: Այդ մասին ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված երկկողմ հանդիպումների մասին, հնարավոր եռակողմ հանդիպման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ – ադրբեջանական սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի խնդիրների սպասվող քննարկման մասին որևէ բան հաղորդագրությունում ասված չէ:

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ կփոխանակվեն երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական ու մարդասիրական փոխգործողության հետագա զարգացման շուրջ», – փոխանցում է Կրեմլը:

«Ալիևի հետ հանդիպման ժամանակ ծրագրվում է քննարկել ռուս – ադրբեջանական համագործակցության ամենակարևոր հարցերը, համաձայնեցնել փոխշահավետ հեռանկարային նախագծերն առաջ մղելու համատեղ քայլերը, առաջին հերթին՝ էներգետիկայի, ներդրումային և միջտարածաշրջանային կոոպերացիայի բնագավառներում», – ասված է հաղորդագրությունում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031