Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում մեկ շաբաթվա ընթացքում խնայվել է 340լ/վ /տարեկան մոտ 10.7 մլն խ/մ/ արտեզյան ավազանի ջուր

Օգոստոս 08,2014 15:43

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով:

Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են իրականացվել: Լուծարման աշխատանքին տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Վերոհիշյալ աշխատանքները շարունակվել են նաև վերջին շաբաթվա ընթացքում: Արդյունքում՝ ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի տարածքում գործող երկու՝ «Կարապետ Բադալյան» ԱՁ և «Մարինե Բադալյան» ԱՁ ձկնաբուծական տնտեսություններում փականային ռեժիմի բերելու միջոցով կատարվել են օգտագործվող ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցառումներ՝ համապատասխանաբար խնայելով 160 լ/վ և 103 լ/վ արտեզյան ջուր:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի իրականացրած միջոցառումների շնորհիվ վերջին 10 օրվա ընթացքում խնայվել է մոտ 340 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 10.7 մլն խ/մ ջուր:

Մինչ այդ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել էր 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031