Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին Կապան քաղաքն ու շրջակա գյուղերը 2 ժամ հոսանքազրկվել երեկ

Օգոստոս 08,2014 16:48

Երեկ երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում Կապան քաղաքն իր բոլոր թաղամասերով եւ հարակից գյուղերով հոսանքազրկվել էր: Երկու ժամ շարունակ անսպասելիորեն մթության մեջ հայտնված բնակիչները տեղյակ չէին հոսանքազրկման պատճառների մասին, ինչն էլ շատերին անհանգստանալու առիթ էր տվել: Բնակիչները նույնիսկ փորձում էին այն կապել վերջին շրջանում սահմաններում տիրող լարված իրադրության հետ: Քաղաքում էլեկտրականությունը վերականգնեցին միայն 2 ժամ անց` 22:30-ի սահմաններում:

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք «Հայէլցանցեր» ՓԲԸ-ից` Սյունիքի մարզկենտրոնն ու շրջակա գյուղերը հոսանքազրկվել էին Կապանի ենթակայանի օդային գծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով:

«Այդպիսի վթարներ մենք ունենում ենք ամեն օր հանրապետության տարբեր շրջաններում: Սովորաբար պլանային անջատման մասին տարբեր լրատվական միջոցներով տեղեկացնում ենք, բայց վթարային անջատման մասին մենք հանրությանը տեղեկացնում ենք միայն խոշոր վթարների պարագայում, երբ զգում ենք, որ վերականգնման համար օրենքով նախատեսված 4 ժամը գերազանցելու ենք:

Մենք օրենքով պարտավոր ենք 4 ժամում վերականգնենք վթարը, եթե այն քաղաքային բնակավայրում է տեղի ունեցել եւ 8 ժամում` գյուղական համայնքներում»,- փոխանցեց «Հայէլցանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ. Նատալյա Սարջանյանը:

Ինչպես պարզեցինք` երեկ նույն ժամին մարզի մյուս տարածաշրջաններում նման խնդիր չէր եղել, հոսանքազրկվել էր միայն Կապանի տարածաշրջանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031